«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Իրանի դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության մասով գնալով փափկելու է` հօգուտ թուրքերի։ Աշխարհում չկան հավերժական բալանսներ։ Այն ինչին այսօր «ոչ» է ասում որևէ երկիր և մենք էլ այդ «ոչ»-ի մեջ մեր փրկության դուռն ենք տեսնում` վաղը կամ մի տարուց կդառնա «ինձ մեկ ա» կամ «այո»։ Որովհետև, երբ թուրքերը Իրանին նույն պրոյեկտը 64 անգամ տարբեր մեթոդներով ու տարբեր օգուտներով առաջարկում են մի կողմից, իսկ հայկական կողմից կա զրո առաջարկ` ինչ որ պահի նրանք ընտրելու են այդ առաջարկներից ամենաօգտակարը կամ չեն կարողանալու չհամաձայնել այդ պրոյեկտին, որովհետև 65-րդ առաջարկը անելու են նրանց համար շատ նեղ պահին շատ շահավետ օգնության փաթեթով։ Սա բառացի այն է, ինչ տեղի է ունեցել մեզ հետ արդեն Ռուսաստանի մասով։ Երեսուն տարի ռուսները «ոչ» են ասել թուրքերի հետ ռեգիոնը կիսելուն, բայց Ուկրաինա մտնելուց առաջ ստացել են այն 65-րդ առաջարկը ու հարմար գնով խուրդել Ղարաբաղը, Հայաստանի համար էլ աննախադեպ զեղչի կտրոն տվել հաջորդ գործարքին ընդառաջ։ Ի վերջո Ռեզա շահ Փահլավին հիմար մարդ չէր ու էնպես չի, որ չէր հասկանում, թե ինչ կլինի, եթե զիջի Նախիջևանը Թուրքիային կապող նեղ միջանցքը, բայց 1934-ին զիջեց` ստեղծելով տարածաշրջանի ներկայիս քարտեզը։ |
«Իրանի դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության մասով գնալով փափկելու է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet