▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում շատերը խամաճիկ են դարձել դեռ վաղուց նախատեսված ծրագրին

Սթափվե՛ք, Տեսե՛ք իրականում շատերը խամաճիկ են դարձել դեռ վաղուց նախատեսված ծրագրին:

«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութականը, մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով` մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպե՞ս: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին…»:

Եվս մեկ մեջբերում. «Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցության մեջ սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:

Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց` այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:

Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»:

Ալան Դալես (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, 1953-1961 թթ. ԿՀՎ-ի տնօրեն)

 

Մարիամ Կարապետյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին