▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր նշանադրության օրը վթարի է ենթարկվել դերասան Հայկ Ավագյանը

Esem.am-ը գրում է.

Ի՞նչ են խոսում. օրերս ավտովթարի է ենթարկվել դերասան, պրոդյուսեր Հայկ Ավագյանը:

Իրականում. պարզվում է՝ լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը: Դեպքը տեղի է ունեցել Հայկի և Անետա Օհանջանյանի նշանադրության տարեդարձը նշելուց հետո: Հայկն ասել է, որ իրենց համար կարևոր օրվա կապակցությամբ ընկերների հետ քաղաքից դուրս տոն են կազմակերպել: Նրա խոսքով՝ լավ օրվա ավարտին էլ վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում՝ վնասել է թևը: Բարեբախտաբար, մյուս ուղևորները վնասվածքներ չեն ստացել:

Հետաքրքրվելով այդ օրվա մանրամասներից՝ դերասան պրոդյուսերը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հավաքույթ անելու միտքը սիրելիինն է եղել:

«Շատ լավ նշեցինք մեր նշանադրության մեկ տարին, լավ ժամանակ անցկացրինք մեր ընկերների հետ»,- ասել է Հայկը և խոստովանել, որ սիրելիին, իրենց համար արդեն ավանդական դարձած, արջուկով ծաղկեփունջ է նվիրել:

Յուրօրինակ երևալու համար Հայկն ու Անետը, վերջինիս մտահղացմամբ, այդ օրը նաև միանման շապիկներ են հագել:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին