▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինստրուկտաժ» են արել. «ՉԻ»

 

«Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից և հանկարծ չվրիպեն:

 

Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր:

 

Գործարար պատգամավոր Կարեն Շահմուրադյանը ևս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո գրավոր պատասխանի:

 

«Ես կպատասխանեմ սեպտեմբերին: Հարկային օրենսգիրքը դեռ փոփոխությունների մեջ է, պետք չի որոշել, որ ոչ մի բան չպետք է փոխվի: Դիվիդենտների մասին պետք չէ խոսել, եկեք այդ հարցը ինձ ուղղեք գրավոր, ես կպատասխանեմ»: Մեզ չհաջողվեց ՀՅԴ քվոտայով պատգամավոր դարձաց պատգամավորից տեղեկանալ, թե փորձելո՞ւ է պատգամավոր դառնալ նաև հաջորդ խորհրդարանում և ո՞ր կուսակցության ռեյտինգային ցուցակին կցանկանար նախապատվություն տալ»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին