Ըստ ասեկոսեների` օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավական տհաճ հեռախոսազրույց են ունեցել: Ավելին` վարչապետը նախատել է Սուրիկ Խաչատրյանին` իր և իր թիկնապահների «բեսպրեդել»-ի համար, որոնք մեծամասամբ ուղղված են Կապանի քաղաքապետի մերձավոր շրջապատին իրենց ենթարկելուն:
Ի դեպ, այս մասին գրառում կա Ազատ Հայաստան ֆեյսբուքյան էջում, որտեղ նշված է.
«Վարչապետ Աբրահամյանը Սյունիքի մարզպետին մի լավ տեղն է դրել այն առթիվ, որ վերջինս համայնքե համայնք շրջելով ասում է, որ հազար տեսակ ծրագիր է անցկացվելու Սյունիքում, որի մասին տեղյակ եւ դաբրո է տվել կառավարության ղեկավարը: Բացի սա` Հովիկ Աբրահամյանը զայրացել է Սուրիկի վրա այն հարցով, որ նա տարբեր առիթներով շատ է փորձում քար գցել կառավարության բոստանը`ասելով, որ վարչապետի ասածը իր համար հաշիվ չի, ու որ իր մոտ վարչապետը որս ա: Ինքը Սյունիքի լիցքավորված Լիցքան ա ու վերջ. Իշտահիդ քացախ...»: