▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել.ԱԺ-ում «Կովկասի գերուհուն» հիշեցին

ԱԺ-ում այսօր շարունակվեց «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:

Իր ելույթն այսօր շարունակեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով  սկսեց ռեպլիկներ անել և  վիճել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ՝ ասելով, թե եթե պետք է, կարող են նրա հիշողությունը թարմացնել. «Համախառն ներքին արդյունքով ՀՀ-ն առաջ է Մոլդովայից, Կիրգիզիայից, Ուզբեկստանից, Տաջիկստանից: Այսօրվա դրությամբ Վրաստանը, որ Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է, նրա ստացած օգնությունը և ՀՀ-ին տված օգնությունների չափերն էլ համադրելի են: Հիմա անցնեմ քաղաքական թեմաներին: Այդ ճգնաժամը երևի ուրիշ տեղ ման գաք:  Ընդդիմությունը պետք է վեր դասենք չուզողների դասից: Այս ամենը ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհուն», երբ ասում է՝ ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել, բայց սիրելիներս, ձեր գործը արեք, դա պարզապես հին կովկասյան ավանդույթ է»,-ասաց Վարդան Այվազյանը:

ԱԺ-ում այսօր շարունակվեց ՀԱԿ ներկայացրած երկրում ստեղծված «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:
Իր ելույթն այսօր շարունակեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նախ սկսեց ռեպլիկներ անել եւ վիճել տեղից ընդվզող ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ՝ ասելով՝ եթե պետք է, կարող են նրա հիշողությունը թարմացնել. «Ընդդիմությունը պետք է վեր դասենք չուզողների դասից: Այս ամենը ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհի»-ն , երբ ասում է՝ ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել, բայց սիրելիներս, ձեր գործը արեք, դա հին կովկասյան ավանդույթ է»:
 

 

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին