ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ.միջազգայինստանդարտներիծառայություններ
Միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հաջողության գաղտնիքը հաճախորդների բավարարվածության բարձր
մակարդակն է, ինչին մշտապես ձգտում է նաեւ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական ընկերությունը:
Դրա մասին է վկայում դեռեւս 2013թ.-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից ստացած
ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտի համապատասխանության վկայականը, որը հաստատեց այն,
որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից հաճախորդների սպասարկման բարձր մակարդակն ու ծառայությունների մատուցման որակն
անընդհատ կատարելագործվում են:
Նպատակ ունենալով համապատասխանեցնելու հաճախորդների վերաբերյալ անձնական եւ ապահովագրական տեղեկատվության
պահպանումը միջազգային ստանդարտներին` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ ձեռնամուխ է
եղել հաճախորդների անձնական տվյալների եւ առհասարակ տեղեկատվական անվտանգության ISO 27001:2013 համակարգի
ներդրման եւ սերտիֆիկացման գործընթացին, որը նախատեսվում է ավարտել 2015թ.-ին, ինչի արդյունքում բարձրանում է
ընկերության ռիսկերի կառավարման մակարդակը, կոնֆիդենցիալ փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը մոտենում է
կատարյալին:
Այս ամենը նախաձեռնելով` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նպատակ ունի եւս մեկ աստիճանով բարելավել
հաճախորդների սպասարկման որակը:
Միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հաջողության գաղտնիքը հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակն է, ինչին մշտապես ձգտում է նաեւ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը:
Դրա մասին է վկայում դեռեւս 2013թ.-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից ստացած ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտի համապատասխանության վկայականը, որը հաստատեց այն, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից հաճախորդների սպասարկման բարձր մակարդակն ու ծառայությունների մատուցման որակն անընդհատ կատարելագործվում են:
Նպատակ ունենալով համապատասխանեցնելու հաճախորդների վերաբերյալ անձնական եւ ապահովագրական տեղեկատվության պահպանումը միջազգային ստանդարտներին` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ ձեռնամուխ է եղել հաճախորդների անձնական տվյալների եւ առհասարակ տեղեկատվական անվտանգության ISO 27001:2013 համակարգի ներդրման եւ սերտիֆիկացման գործընթացին, որը նախատեսվում է ավարտել 2015թ.-ին, ինչի արդյունքում բարձրանում է ընկերության ռիսկերի կառավարման մակարդակը, կոնֆիդենցիալ փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը մոտենում է
կատարյալին:
Այս ամենը նախաձեռնելով` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նպատակ ունի եւս մեկ աստիճանով բարելավել
հաճախորդների սպասարկման որակը: