Զարուհի Փոստանջյանի՝ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին ուղղված հարցը վերբերում էր նրան, թե Ադրբեջանն էլ է ցանակնում միանալ ԵՏՄ-ին և այս դեպքում ինչպիսի՞ն է լինելու Կառավարության դիրքորշումը:
«Երկրորդ, ՌԴ-ում այս անկայուն վիճակում մեր արտահանողները երբ արտահանեն իրենց ապրանքն այդ երկիր, որտեղ արդեն միջազգային պատժամիջոցներն են գործում, ռուբլին արժեզրկվում է, ինչպիս՞ն են լինելու օգուտները և կորուստները»,-հարցրեց Զ.Փոստանջյանը:
Պատգամավորի հաջորդ հարցերը վերաբերում էին լեզվին և որպես մաքսավոր աշխատող օտարերկրացիների քանակին:
Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից դեռ նման հայտ չկա և երբ որ լինի, այն ժամանակ էլ կքննարկվի:
Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկման հետ կապված խնդիրներին՝ Սուրեն Կարայանի խոսքով՝ դա տնտեսվարող սուբյեկտների բիզնես ռիսկեր են: Փոխարժեքի տատանումներ միշտ էլ լինում են:
«Այսօր անդամ չենք և դա լինում է: Այն կախված չէ մեր՝ ԵՏՄ-ին միանալու հետ»,-նշեց Ֆինանսների նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ փաստաթղթերը լինելու են անդամ երկրների լեզուներով, իսկ մաքսազերծումը կարող են իրականացնել և ռուսերեն լեզվով, և՛ հայերենով՝ նայած թե, ինչպիսին կլինի ներմուծողի ցանկությունը: