▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից

 

Օգտատեր Էդուարդ Հայրումյանը գրել է. «Երեկ և այսօր Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարված։ 17 զոհ, 1 անհայտ կորած, 61 տուժած։ Պետությունն, ինչպես միշտ, մեղավոր չէ, իսկ խնդիրը մտածում են լուծել ամենապրիմիտիվ եղանակով՝ արգելելով հրավառության նյութերի ներմուծումն ու վաճառքը (դա իմ կարծիքով՝ թեկուզ ժամանակավոր, բայց պետք էր անել անմիջապես 44-օրյայի սկսվելուն պես):
Այս աննախադեպ ողբերգությունը միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը, քանի որ միանգամից այդքան զոհ և վիրավոր՝ այն էլ Երևանի կենտրոնում, առաջին անգամ են մարդիկ տեսնում։
Իսկ կարո՞ղ ա պետական մարմինների բացթողումների ու անգործության պատճառով էլի են մարդիկ տուժում, բայց ոչ բոլորն են դա նկատում։
Ես միշտ ուսումնասիրում եմ, ճանապարհատրանսպորտային պատահարները և փորձում վերլուծել ինքս ինձ համար։ Այսօր որոշեցի մի քիչ ավելի մանրամասն գրաֆիկով (գրաֆիկի նկարը՝ ստորև) առանձնացնեմ օգոստոսի 1-ից 15-ը ՀՀ-ում տեղի ունեցած ողբերգական ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները։
Այդ թվերը սարսափեցնող են՝ 19 զոհ, ընդ որում 8 ամսական երեխա, 50-ից ավելի վիրավոր՝ ընդ որում, 5-ից ավել ծայրահեղ ծանր, 2 հղի կին, 8 անչափահաս՝ որից 2-ի դեպքում ղեկին եղել են հենց անչափահասները։ Ու սա ընդամենը 15 օրվա ընթացքում՝ օգոստոս ամսին, որ ոչ եղանակային վատ պայմաններ են, ոչ էլ սառցակալված ճանապարհներ։
ՀՀ կառավարություն, Ճանապարհային Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ստեղ հեշտ լուծում չկա՝ դուք չեք կարող արգելել մեքենաների շահագործումը, ստեղ պետք ա գործել, ամեն օր՝ 24 ժամ, առանց շաբաթ-կիրակի։
Իսկ թե ինչից կարելի ա սկսել՝ այսօր մի փոքրիկ վիդեո կանեմ ու կուղարկեմ Ձեզ»։

Ավելի ուշ, Էդուարդ Հայրումյանը գրեկ է․ 

Ի հավելումն նախորդ գրառմանս՝ խոստացված տեսագրությունը․ 

Ես շատ լավ գիտեմ, որ օգոստոսը էդքան էլ հարմար ժամանակ չէ ծառի ճյուղ  էտելու համար, բայց երբ մյուս նժարին ամիսը մի քանի տասնյակ մարդու կյանքն է և 100-ից ավել մարդու առողջություն ու պատկան մարմինների տոտալ անտարբերություն, ապա կարելիա նաև մեծ ծառից մի քանի փոքրիկ ճյուղ (շիվ) կտրել։

ՀՀ-ում կան 1000-ավոր ճանապարհատրանսպորտային նշաններ, որոնք տեսանելի չեն և ըստ այդմ կարող են հանգեցնել (և’ հանգեցնում են) վթարային իրավիճակների։

Դրանց տեսանելիությունն ապահովելն ամենապրիմիտիվ ու ոչ ծախսատար քայլն է, որից կարող եք սկսել, եթե իհարկե կա գործելու ցանկություն։ Թե չէ ամեն տարի ամառվա կեսին նիստերի դահլիճում հայտարարել, որ դա մեր ուշադրության կենտրոնում կլինի՝ սաղ էլ կարան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին