«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով նոր Հարկային օրենսգիրքն ուղղված է ՀՀ-ին փրկելու սնանկ վիճակում հայտնվելու հեռանկարից։ Բանն այն է, որ գնալով ավելանում է պարտքը եւ այդ պարտքի սպասարկման գումարը։
Օրինակ, 2017թ. պարտքի սպասարկումը լինելու է մոտ 110 մլրդ դրամ այս տարվա 100 միլիարդի փոխարեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարի իշխանությունները մի կերպ կարող են փակել այդ գումարը, բայց հաջորդ տարի այն խնդրահարույց է լինելու այնքան, որ պարտքի սպասարկման դեպքում ներքին ծախսերը կարող է վտանգվեն, կամ հակառակը։
Եվ ահա լրացուցիչ եկամուտներ ստանալու եւ այս վիճակից խուսափելու համար իշխանությունները որոշել են բարձրացնել հարկային բեռը։ Ի դեպ, նոր օրենսգիրքն ընդունվելուց հետո ուժի մեջ է մտնելու հենց 2017թ., մասամբ նաեւ 2018թ.»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում