«Ես այս դեպքում ևս փորձեցի ուսումնասիրել միջազգային փորձը: Կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ Սահմանադրությամբ արգելված է քացաքացուն զրկել իր սեփականությունից առանց դատարանի վճռի: Ինչպես միշտ պարզվեց, որ այս հարցում ևս մենք ունիկալ ենք և աշխարում չկա մի երկիր, որտեղ Սահմանադրությունը թույլ չի տալիս արտադատական կարգով քաղաքացուն զրկել իր սեփականությունից»,- նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգմավորի խոսքով՝
«Մեր գործընկերը օրերս վերադարձել է ԱՄՆ-ից և պարզել, որ իր բոլոր հաշիվների վրա կալանք է դրված, որովհետև տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: Մեր գործընկերը վճարել է տուգանքը՝ որպես օրինապահ քաղաքացի, բայց ԴԱՀԿ-ին հասել է այլ տեղեկատվություն և քաղաքացու հաշվի վրա կալանք է դրվել: Վերադարձել է և անդորագիրը ներկայացրել, բավարարվել են մեկ նախադասւոյամբ՝ կներեք, տեղի է ունեցել թյուրիմացություն: Այս հարցում ունիկալ ենք, որ քաղաացու ունեցվածքը բռնագանձվում է՝ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ քաղաքացու իրավունքը»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը:
ԱԺ նիստին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ.