▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս կարելի է նման ցինիկ կերպով դավաճանել սեփական ժողովրդի հիշողությունը»․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին

Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են տվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որպես պետություն՝ Հայաստանի գաղափարախոսությունը երկար տարիներ հիմնվում էր հենց այդ թեզերի վրա, չէ՞ որ նրանք արձագանքում էին պետության կոչերին, գիտեին՝ ինչի համար են մարտի գնում, ինչի համար են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է նման ցինիկ կերպով դավաճանել սեփական ժողովրդի հիշողությունը, զրոյացնել այն, ինչ Հայաստանում սխրագործություն էին անվանում։ Ո՞վ է իրավունք տվել ժամանակավոր և դրսից սնվող այդ մարդկանց այս կերպ վիրավորել սեփական ժողովրդին»,- ասել է Զախարովան։

***

 

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է. «Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»:
Սա հայկական խայտառակություն է, ընդ որում սա իր ճեպազրույցում ամենախայտառակ միտքը չէ։ Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին։
Ես պնդում եմ, որ արմենգրիգորյանները Հայաստանը առաջնորդում են ո՛չ թե դեպի արժանապատիվ խաղաղություն, այլև դեպի նոր պատերազմ, կամ լավագույն դեպքում դեպի պետականության մակարդակի իջեցում՝ հօգուտ թշնամի երկրների։
Թե բա մենք մեղավոր չէինք, Ռուսաստանը մեր ձեռքից վերցրեց Ղարաբաղը...»։

***

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին», սուտ է։ «Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին ու ելույթներին, ներառյալ՝ բարձրագույն ղեկավարությունը։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդան»,- РИА Новости-ն մեջբերում է Կարասինի խոսքը։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար:
Ծագումով Արցախի Մարտունի քաղաքից, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է․ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»։ Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանն Արցախ բառը չի ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «վերադարձրել է» Ադրբեջանին, այսինքն՝ այն պատկանել է Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը։ Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը պետք է իմանար, որ Արցախը եղել է Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի մեջ, բայց ոչ՝ 1918-20 թվականներին եղած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում։ Արմեն Գրիգորյանի խայտառակ հայտարարությունը Ադրբեջանի համար հիմք է Հայաստանին օկուպանտ համարելու, այդ առթիվ տասնյակ միլիարդ դոլար վնասի փոխհատուցման հայցով միջազգային դատարաններ դիմելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Վահագն Խաչատուրյանի և այլոց պաշտոնավարումը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին