Պատասխանում է «Ավանտա» բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում գորտնուկը և որն է նրա առաջացման պատճառը:
-Գորտնուկը մաշկի վիրուսային հիվանդություն է, որով հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Գորտնուկների տեսակները հիմնականում չորսն են`սովորական կամ հասարակ գորտնուկներ, տափակ կամ պատանեկան գորտնուկներ, ներբանային գորտնուկներ և սրածայր գորտնուկներ: Գորտնուկի առաջացման պատճառը հաճախ մաշկի վարակն է, որը պայմանավորված է պապիլոմայի մանրէով: Այս մանրէի բազմացման համար նպաստավոր են հատկապես խոնավ պայմանները` հասարակական բաղնիքը, լոգարանը, հանդերձարանը և այլն:
Գորտնուկները հիմնականում լինում են կոշտ և հանդիպում են ձեռքի դաստակների, մատների, ափերի, ոտնաթաթերի, ներբանների, դեմքի մաշկի, գլխի մազածածկ մասի, շրթունքների վերին կարմիր երիզի, և բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա։ Շատ կոշտ, մոխրագույն ու եղջրացած գորտնուկները շատ ցավոտ են լինում, որոնք խանգարում են քայլելու ժամանակ, երբեմն կարող են նույնիսկ ժամանակավոր անաշխատունակության հանգեցնել: Ոտնատակի վրա առաջացած գորտնուկները լինում են հարթ մակերեսով ու կարծր, քանի որ անընդհատ ուժեղ ճնշման տակ են գտնվում:
Նրանց ժամանակին չկանխարգելումը հանգեցնում է գորտնուկների տարածման դեպի մարմնի մյուս հատվածներ:
-Ինչպե՞ս խուսափել նրանց առաջացումից
-Գորտնուկներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, նույնիսկ փոքրիկ վնասվածքների դեպքում մաշկը մշակել համապատասխան ախտահանիչ լուծույթներով և պայքարել քրտնոտության դեմ, որը շատ կարևոր է:
-Ինչպե՞ս հեռացնել գորտնուկներն առանց անցանկալի հետևանքների:
Խորհուրդ է տրվում ինքնաբուժությամբ չզբաղվել տնային պայմաններում և դիմել բժշկի օգնությանը, քանի որ հատկապես գորտնուկի կտրելը խթանում է վարակի տարածումն, իսկ այրող միջոցների կիրառումը հանգեցնում է շրջակա հյուսվածքների բորբոքմանը, հետագայում նաև սպիների առաջացմանը: Մասնագիտական միջամտությունը, տվյալ դեպքում նորագույն լազերի կիրառումը, որը ի դեպ եզակիներից է մեր տարածաշրջանում, հաջողությամբ կատարվում է ԱՎԱՆՏԱ բժշկական կենտրոնում հնարավորություն տալով ազատվել այս անհարմարության զգացում ու տհաճություն պատճառող կոշտուկից ընդամենը միքանի րոպեում, առանց անցանկալի հետևանքների: