Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստներն ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան: Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»:
Ավելի ուշ, Վահան Բաբայանը տեսանյութ է ներկայացրել դեպքի վայրից։