Ամերիկաբնակ երգիչ Կարեն Բոքսյանը նախորդ տարի Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հանդես էր եկել մեծ մենահամերգով:
Հնչել էին Կարեն Բոքսյանի սիրված երգերը, ինչպես նաև զուգերգ հայտնի Gypsy Kings խմբի Joef-ի հետ:
Երգիչն արդեն ներկայացրել է տվյալ համերգի ամբողջական տեսանյութը:
Հավելենք, որ ավելի վաղ երգիչը Asekose.am-ի հետ զրույցում այս համերգի մասին ասել էր. «Հոկտեմբերի 14-ին կայացած մենահամերգս ինձ համար շատ սպասված էր: Պետք է նշեմ, որ, իսկապես, շատ մանրակրկտորեն էի պատրաստվել դրան` առաջին վայրկյանից մինչ համերգի ավարտը: Նախքան բեմ դուրս գալը, իհարկե, հուզված էի, որովհետև սա Հայաստանում նման մասշտաբներով առաջին մենահամերգս էր, առավել ևս` նման տոնական օրով, սակայն շտապում էի րոպե առաջ հայտնվել հանդիսատեսի առջև»:
Կարդացեք նաև՝
Չեմ թաքցնում կամ ամաչում, դժվար օրերին մեքենաների մեջ էլ եմ քնել. Կարեն Բոքսյանն անկեղծանում է
Կարեն Բոքսյանը Նավավարում կատարում է «Ты в моей душе всегда одна» երգը
Հնարավոր է` մի օր ապրեմ Հայաստանում. Կարեն Բոքսյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը
Քննադատում են արևելյան մելիզմները, բայց հետո էլ` պարում դրանց ներքո. Կարեն Բոքսյան