▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են բերման ենթարկում ակտիվիստներին

Հերացի փողոցում տեղակայված վերգետնյա անցումի վրա մի խումբ ակտիվիստներ, ի նշան բողոքի ակցիայի,  փորձել են փակցնել «Սերժի պապան եկել ա» գրությամբ պաստառ։ Վայրկյաններ անց ակտիվիստներին են մոտեցել ոստիկանության մի քանի աշխատակիցներ՝ հրավիրելով իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին ոստիկանության բաժին։ Ոստիկանները, սակայն, չեն հայտնել ակտիվիստներին բերման ենթարկելու հիմքերը՝ ուղղակի նշելով, որ «հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն» և կան պարզելու հարցեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին