Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացում․«ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով սպանվածը Երևանի բնակիչ Արսեն Վարդանյանն է։
Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը 45-ամյա Ա․ Վ․-ն է. ՆԳՆ
Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Դիտեք նաև՝
***
Թարմացում․ Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներից 1–ը մահացել է, հայտնում է Նյուզ․am-ը։
Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է՝ վտանգ է սպառնում կյանքին, մյուսների վիճակը կայուն ծանր է, ԲԿ–ից հայտնել են լրատվամիջոցին։
|
Թարմացում․ Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Ոստիկանները պարզում են վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։
|
***
Կարդացեք նաև՝ Արթուր Դանիելյանի գրառումը․
Աջափնյակում մի քանի տասնյակ երիտասարդ իրար հետ վիճել են, որի արդյունքում 10-ից ավել վիրավոր կա, զոհ կա ու շատ ծանր վիճակում գտնվող տղաներ...
Սա կոչվում ա խաղաղություն: Երբ ուժայինների հիմնական առաքելությունը քաղաքական ռեպրեսիաներն են, իսկ իշխանությունը միտումնավոր կազմաքանդում է հասարակության բարոյական ողնաշարը հետևանքը միշտ սա է...
Միլիարդներ ու խաղաղություն խոստանալով Հայաստանը դարձնելու են Սոմալի: Էս երկիրը ոչ սահման ա ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ:
***
|
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպես Աջափնյակում ծնված, մեծացած ու 25 տարի ապրած մարդ, ասեմ, որ մինչև նիկոլականների գալը, քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր։ *** |
|
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ *** |
Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում, կան վիրավորներ
«Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– Asekose.am–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։


