▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է թալանում Մայիսյան համայնքի բյուջեն 3 կուսակցություն փոխած գյուղապետը

Իշխանությունների մասին կարծիք է ձևավորվում առաջին հերթին իշխանություն ստորին օղակների հետ աշխատանքի արդյունքում: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը իր գործունեությամբ հասցրել է երեք անգամ կուսակցություն փոխել՝ ՀՀՇ, ՕԵԿ, ՀՀԿ և բավականին հեշտ ինտեգրվելով նոր կուսակցությանը՝ շարունակում է իր գործը՝ թալանել համայնքը: Փող, փող, փող սա է նրա նշանաբանը, գումարը նրա համար օրգազմի աղբյուրա, չմտածելով որ հնարավոր չէ և հաճույք ստանալ և կույս մնալ. Օգտվելով այն առիթից որ գյուղում ունի բավական մեծ ազգություն իսկ եզդիների հետ քավոր սանիկություն, ինչպես նաև գյուղի պառակտվածությունից ու ոչ մրցունակ թեկնածուի առկայությունից, օգտագործելով տարաբնույթ մեթոդներ ամեն անգամ վերընտրվում է, իսկ գյուղը անկում է ապրում, խնդիրները բազմաթիվ են. 400 տնտեսություն ունեցող գյուղի 150 տնտեսության տնամերձ հողամասերը շուրջ 30 հա ամբողջությամբ ամաացել են նմանվելով Սահարային բառիս ուղիղ իմաստով. իսկ մնացած հողակտորները ջրվում են անկանոն, այդ իսկ պատճառով գյուղում հողագործութամբ զբաղվողները շատ քիչ են. գյուղապետ աշխատելու ընթացքում հասցրել է կուտակել բավականին սեփականություն իր, կնոջ, որդու անունով: Տղան 2005 թ ձևակերպված է որպես խորհրդական, իսկ 2012 թ.-ից վարորդ, սակայն աշխատանքային պարտականութուններով չի զբաղվում. Չնայած գյուղի սոցիալական վատ վիճակին 2013թ գյուղապետարանին պատկանող վազ 21 07 մակնիշի շահագործվող ավտոմեքենան իբր աճուրդով օտարեց, սակայն գյուղում ոչ մեկը չիմացավ դրա մասին այն դեպքում, երբ գնել ցանկացողներ կային և բազմիցս հետաքրքրվել էին, արդյունքում գյուղապետը մի քանի հարյուր դոլար աշխատեց վերավաճառելով մեքենան. 5.5 միլյոն դուրս գրեց նոր մեքենայի հաար, շռայլություն մեր գյուղի համար որի բյուջեն 40 միլյոնից քիչ ավելա,կլորիկկ գումար գազ տեղադրելու համար, նոր մեքենայի ավտոմասեր ձեռք բերելու համար գումար դուրս գրելու առաջարկը մերժվելուց հետո, այլ հատկացումներից օգտվեց ( իբր ավտոյի համար պարտք եմ մնացել), մեքենան օգտագործում են ինչպես սեփականը, տույժերը մուծում է գյուղապետարանը.
Սոցիալական ֆոնդ հատկացվում է 4 միլիոն, կոռուպցիայի հետաքրքիր աղբյուր. Բաշխումը կամայան ձևով, մեկի քվեարկություն կաշառք, մյուսին իրա մարդը լինելու համար, մեկ մեկ էլ անապահովներին, երիտասարդական ֆոնդ 1 միլյոն, փոշիացվում է ամբողջությամբ և գրպանվում:
Ճանապարհների վերանորոգում 1 միլիոն, քանդված ու անանցանելի ճանապարհները ամեն ինչ ասում են, մի քանի ավտո անորակ ավազ, մնացացը գրպանը:
1 միլիոն աղբահանություն, իրականում ծախսվում է 300 հազար,
մշակույթի տան հոսանքի ծախսի համար կլորիկ գումար, սակայն մշակույթի տունը չի շահագործվում, իսկ գրադարանը այնտեղ տեղակայված ձմռանը չի գործում որ տաքացնելու խնդիր լինի
2012-13 թթ երկրապահների համար գումար է հատկացվել սակայն յուրացվել,
գյուղի մեկ ընտանիքի գազաֆիկացման համար հատկացվել է 1.8 միլիոն դրամ այն էլ ապահովված ընտանիքի, ըստ հավաստի տվյալների նույն բնակչից ստացել է ծախսած գումարի կեսը որպես կաշառք
համայնքային ծառայողների ատեստացիան անցկացվում է կեղծիքներով, առանձ ծառայողի մասնակցությամբ
Կարկուտիվ տուժած ընտանիքներին հատկացվող 40 հազարական դրամները բաշխել է ըստ ճաշակի,շախմատաձև. տվել նաև առվույտ ունեցող ծանոթ,բարեկամներին որոնց մարզպետը հրահանգով չպիտի տար, շրջանցելով մի շարք տուժած անապահովներին, օգնություն է տրամադրել նաև իր որդու և կնոջը որպես տուժածներ. բազմաթիվ են չարաշահումներն ու խաղտումները, եթե վերջի միքանի տարվա կտրվածքով գոնե բյուջեի, գույքի օտարման, հողերի վաճառքի ստուգումներ անցկացվեն համոզված եմ որ այլևս ՀՀԿ չի ցանկանա ունենալ նման գուղապետ, պատիժնել կլինի ըստ արժանավույն:

 

Գոռ Հարությունյան 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին