▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Գյուլումյանը «հարիֆացրել» եվրոպացիներին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին երկու-երեք տարիներին Հայաստանի փաստաբանները հաճախ են բողոքում, որ Հայաստանից մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված դիմումներին տարիներով ոչ մի ընթացք չի տրվում: Իհարկե, անցած տարվա հուլիսից, երբ ԵԴ-ում Հայաստանը նոր դատավոր ունեցավ ի դեմս ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, իրավիճակը շտկվել է, եւ մեկը մյուսի ետեւից ԵԴ-ն Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում:

Սակայն միանշանակ է, որ նախկինում այս հարցում խնդիրներ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ-ի դեմ դիմումները «քնացնելու» գործը կազմակերպել է ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը ներկայումս ՀՀ ՍԴ դատավոր է:

Նա ԵԴ-ում պաշտոնավարելու վերջին երկու տարիներին 2012 թվականից մինչեւ 2014 թվականն այնպես է արել, որ Հայաստանի գործերը քննության նախապատրաստող գրասենյակը համապատասխան մասնագետ չունենա: Օրինակ՝ մի աշխատակիցն ամիսներով արձակուրդ է գնացել, այնուհետեւ գործից դուրս է եկել: Մինչեւ նոր աշխատակից են մրցույթով ընտրել, ամիսներ է տեւել: Բայց նոր նշանակված աշխատակիցն էլ, պարզվել է, հղիության վեցերորդ ամսում է եղել: Այսինքն՝ կարճատեւ աշխատելուց հետո ֆիզարձակուրդ է մեկնել: Մի խոսքով՝ ամեն ինչ եղել է օրինականության շրջանակներում:

Մինչեւ «հարիֆ» եվրոպացիների մոտ սկսել են այս խնդրի հետ կապված կասկածներ ի հայտ գալ, այս անգամ էլ Ալվինա Գյուլումյանն է որոշել ԵԴ դատավորի պաշտոնից մեկ տարի շուտ հեռանալ: Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ 2014-ի օգոստոսին:

Այսպիսով, Ալվինա Գյուլումյանը կարող է իշխանական շրջանակներում գլուխ գովալ, որ իրեն հաջողվել է եվրոպացիներին «հարիֆացնել» եւ Հայաստանից ստացվող դիմումները «քնացնել» առնվազն 3 տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին