▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին․ Ջուլֆալակյանի առաջարկը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ապրիլի 24-ին քաղաքացիները չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկություն արեց, թե ինչպես կարելի է ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Պատգամավորն առաջարկեց՝ այդ օրը Հայաստանի և ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիները նախապես ժամ պայմանավորվելով (հաշվի առնելով ժամային տարբերությունները) մեկ րոպե շարունակ հնչեցնեն եկեղեցիների զանգերը, իսկ հայերն էլ դուրս գան իրենց պատշգամբներ կամ բակեր և մեկ րոպե լռությամբ հարգեն նահատակների հիշատակը։

Արսեն Ջուլֆալակյանը Կառավարությունից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում իր առաջարկին։ Ի պատասխան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Կառավարությունը մի քանի տարբերակներ է քննարկում։ Նա վստահեցրեց, որ այդ առաջարկն անպայման կքննարկվի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին