▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ վարչապետի հետ գտնվող լրագրողներին թեստ չարվեց

Այսօր` մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հայտնի սննդի կետում վարչապետի հետ գտնվող լրագրողներին ու անվտանգության աշխատակիցներին թեստավորում չարվեց, ասաց, որ թեստավորում անցնում են այն մարդիկ, որոնց մոտ կան կլինիկական ախտանիշներ, կամ նրանք, որոնք ժամանել են համաճարակաբանական առումով լարված իրավիճակ ունեցող երկրերից կամ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ գտնվող բոլոր լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից։

«Բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, առաջարկվել է, եթե ունեն համապատասխան ախտանիշներ, գնան ու թեստավորում հանձնեն։ Ինչքանով ես եմ տեղյակ, գրեթե բոլորը հրաժարվել են»,- նշեց Մանե Գևորգյանը։

 

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ` տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին