Դեսպանատներից բացի մեր երկրում նաև հյուպատոսություններ կան, Գյումրիում ՌԴ-ն ունի, ևս մեկը պատրաստվում է բացել Կապանում: ՀՀ ԱԳՆ-ն թույլատրել է, բայց արհեստական խնդիրներ է առաջացնում, -ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: «Դրանցով ՀՀ-ն քաղաքական խնդիրներ է լուծում: Եթե հիմա Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, ստացվում է` զավթելու են նաև Կապանում գտնվող` Իրանի հյուպատոսությունը: Այդ դեպքում Իրանն իր սեփական նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի` ինչ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ մեր իշխանությունները թույլ չեն տալիս ՌԴ-ին հյուպատոսություն բացել Սյունիքում»,- բացատրեց Էդգար Ղազարյանը: |
«Ինչո՞ւ իշխանությունները Ռուսաստանին թույլ չեն տալիս Սյունիքում հյուպատոսություն բացել». Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet