▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու հեռուստաեթերով չի ցուցադրվում մնայուն երաժշտություն

Օրեր առաջ Կամո Սեյրանյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ ԻՐԻԿՆԱՅԻՆ-ը:

Սակայն երաժիշտի հետ զրույցի թեման նրա մեկ այլ աշխատանքն էր:

Կամո Սեյրանյանի և  կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի համագործակցության արդյունքում կա ևս մեկ տեսահոլովակ, որը կոչվում է ՛՛ ՈԳՈՒ ԹՌԻՉՔ :

Դժբախտաբար, այն միայն հիշատակի օրերին են հեռուստատեսությունները ցուցադրում: Այն ստեղծված է դուդուկի և լարային նվագախմբի համար միջնադարյան երկու մեղեդիների հիմքով: Երկու մասից կազմված մեղեդու առաջին մասը կոչվում է ՈՒՐ ԵՍ, ՄԱՅՐ ԻՄ, իսկ երկրորդ մասը`ՆՈՐ ԾԱՂԻԿ:

Թե ինչու ընտրվեց այս ստեղծագործությունները Արզաս Ոսկանյանը պատասխանեց .

Այսօրվա թիթեռնիկային կյանք ունեցող գործերի կողքին, կարծում եմ, սա իսկապես արժեքավոր , մնայուն է, որը ցավոք այնքան ծանոթ չէ հեռուստադիտողին , քանզի երաժշտական դաշտը հեղեղված է բազում երգային նմուշներով, որոնց հնչեցման համար, ենթադրում եմ, տարբեր շահագրգիռ միջոցներ են օգտագործում, այդպիսով դուրս թողնելով լուրջ, պրոֆեսիոնալ երաժշտությունը: Իսկ Կամո Սեյրանյանի կատարմամբ հնչող այս երաժշտությունը իսկապես մեր պատմության պատառիկներն է կրում իր մեջ և լսելիս զգում ես ոգու թռիչքն ու ազատությունը: Միաժամանակ կապ կա այդ երկու ստեղծագործությունների միջև;

-Կամո, ինչ ես զգում այդ մեղեդին կատարելիս:

Այս գործը կատարելիս կարծես թե տիեզերքում լինեմ , անսահման ազատության զգացում եմ ունենում: Ուրախ եմ , որ միջնադարյան անանուն այս հեղինակների գործը արդիական է նաև այսօր , քանի որ դասվանդում եմ կոնսերվատորիայում, ոչ մի ուսանող չի կարող ավարտական քննություն հանձնել առանց նվագելելու մեր հին , տաղերից , շարականներից , որոնց մեջ մեր արյան երաժշտութունն է:

ՈԳՈՒ ԹՌԻՉՔ տեսահոլովակում նվագակցել է Երևան լարային նվագախումբը Գրիգոր Ոսկանյանի ղեկավարությամբ և այն երածշտությանլեզվով պատմում է հայի տեսակի մասին:

 

Հեղինակ` Լուսինե Արշակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին