▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Նարիշկինը գնացել Թուրքիա.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Սերգեյ Նարիշկինի այցը Թուրքիա չի նշանակում, որ ՌԴ-ն աջակցում է Թուրքիային պատմությունը խեղաթյուրման հարցում: Հասկանում եք, դա նշանակում է՝ մենք պետք է ստեղծենք հարաբերություններ ողջ աշխարհի հետ, այդ թվում Թուրքիայի: Ճիշտ չէ խզել կապերը, եթե պետությունն այսօր սխալ քայլեր է անում, չի ճանաչում Ցեղասպանությունը, հարկավոր է նրանց հետ աշխատել, համոզել: Քաղաքական գործիչները, ինչպիսին Նարիշկինն է, գնում են Թուրքիա՝ աշխատելու, համոզելու եւ բացատրելու, թե ինչու այսօր մեր նախագահ Պուտինը եկել է Երեւան եւ չի գնացել Անկարա»,-մեր թղթակցին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Բորիս Ռեզնիկը՝ ավելացնելով, որՌԴ նախագահի այցը Երեւան վկայում է ռուսական պետության առաջնահերթությունների մասին:

Հարցին, թե ի՞նչու Թուրքիան որոշեց հենց ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի տոնակատարությունը, Ռեզնիկը պատասխանել է. «Հավանաբար թուրքերն այսօր շատ անհանգստացած են այս միջոցառումների զանգվածայնությամբ, նշանակությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն, իհարկե, նշում է ամբողջ աշխարհը: Այն, ինչ տեսնում ենք Երեւանում, դա աշխարհի վերաբերմունքն է այդ երեւույթի հանդեպ: Նրանք էլ ուզում են հակադրվել եւ իրենց սեփական միջոցառումն են կազմակերպել»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «168 ժամ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին