▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու ՞ է լռում Գլենդելի քաղաքային իշխանությունը` մասնավորապես ազգությամբ հայ նորանշանակ քաղաքապետը

Վերջերս, թե' մայր հայրենիքում և թե' Լոս Անջելեսում մեծ աղմուկ է բարձրացել  USarmenia և հայաստանյան Հ2 հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող Glendale life reality show-ի շուրջ: Վստահ եմ , որ այս բարձրացված խնդրի մասին տեղյակ է USarmenia հեռուստաընկերության տնօրինությունը, ովքեր զգալիորեն կորդինացիոն որոշիչ  դեր ունեն ֆիլմի ստեղծման և այն այսօր հանրությանը ներկայացնելու գործընթացում: Ցավալի է, որ ցեղասպանության 100-րդ  տարելիցի շեմին սփյուռքում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, հայ մարդու արժանապատիվ կերպարը նման ֆիլմով է արժևորվում: 

Ամենասարսափելին  այն է, որ, այսօր, մեծ աղմուկ հանած Glendale life reality show-ն մեծ արագությամբ վարկաբեկում է հայ կնոջը, հայ աղջկան` ամբողջ աշխարհով մեկ: Միթե՞ հայի տեսակը սա է: Միթե՞ հայ աղջկա մեջ չկա դրական, բարոյական արժեքներ, որոնց հիմքում նա ստեղծում է լավ ընտանիք, լինելով լավ մայր և լավ կին:

Ցավոք,  այսօր այդ ամենը դրվել ու շարունակվում է   Glendale life reality show-ի թեթև ձեռքով , այն դեպքում, երբ 1915 թվականին հայ կույս աղջիկները ինքնասպան եղան, թուրքի յաթաղանին զոհ գնացին` չտրվելով թշնամուն:

Այսօր Գլենդել քաղաքի սրտում, ոչ միայն հայության կիզակետում, այլ ամբողջ աշխարհով մեկ Glendale life reality show-ով հայ աղջիկը բարձրաձայնում է, ի լուր աշխարհի, որ եթե իր սիրած տղան իրեն ծովափ չտանի, ինքը բիկինին կհագնի ու Գլենոակսի փողոցի մի ծայրից մյուս ծայրը մերկ ման կգա: ...Բռավո նման ֆիլմի ստեղծագործողի մտահղացմանը...

Ապշել ուղղակի կարելի է, ինչու է լռում Գլենդել քաղաքի քաղաքային իշխանությունը, մասնավորապես նորանշանակ քաղաքապետ` ազգությամբ հայ, կրթված, արժանապատիվ ընտանիքի զավակ` Զարեհ Սինանյանը:

Հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերություները գտնվում են քաղաքապետի տարածքային տիրույթում: Միթե՞ նա, կամ իր ընտանիքի անդամները չեն դիտում այդ ռեալիթի շոուն: Ինչու՞  են լռում ավանդական և ոչ ավանդական կուսակցությունները, ինչո ւ՞  են լռում ռեստորաններում իրենց հոբելյանական առիթները նշող մտավորականները, Գրողնեի միությունը, սփյուռքում հայկական կրթօջախների տնօրենները, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գերաշնորհ սրբազան երկու առաջնորդները...

Glendale life reality show-ն, իրոք,  մեզ բոլորիս խորհելու և մտածելու տեղիք է տալիս` պարտադրելու հեռուստաընկերության տնօրինությանը, հանձինս Սարգսյան եղբայրների` դադարեցնել ֆիլմի ցուցադրումը:

Հ. Գ.

 

Դեռևս ամիսներ առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան էր հրավիրել արտերկրում գտնվող ՀՀ բոլոր դեսպաններին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին էլ ավելի կիզակետում պահելու, լոբբինգ անելու` Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման գործընթացը, իսկ այսօր,  Glendale life reality show-ով հակառակ ուղություն է վերցվել` ցուցադրելով այս անբարո ֆիլմը, օտարներին ներկայացնելով հային խորթ տեսակը, հային խորթ  կյանքը:

 

Հեղինակ`

Գայանե Մանուկյան

Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին