Օգոստոսի 8-ին հակառակորդի գերության մեջ հայտնված և դեռևս անհայտ պայմաններում մահացած, Չինարի գյուղի բնակիչ 33-ամյա Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանական իշխանությունները դեռևս չեն արտահանձնել: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Զառա Ամատունին տեղեկացրեց, որ կազմակերպությունը դեռևս հայտարարություններ չի անի, պարզապես նշեց, որ ադրբեջանական իշխանությունների և Կարմիր խաչի միջև երկխոսություններ են ընթանում: Իսկ դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրորեն չի մեկնաբանելու: Հիշեցնենք, որ գերության մեջ հայտնվելուց ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե սրտի անբավարարությունից հանկարծամահ է եղել Կարեն Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/213843/
Օգոստոսի 8-ին գերության մեջ հայտնված և դեռևս անհայտ պայմաններում մահացած, Չինարի գյուղի բնակիչ 33-ամյա Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանական իշխանությունները դեռևս չեն արտահանձնել:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Զառա Ամատունին տեղեկացրել է, որ կազմակերպությունը դեռևս հայտարարություններ չի անի, պարզապես նշեց, որ ադրբեջանական իշխանությունների և Կարմիր խաչի միջև երկխոսություններ են ընթանում: Իսկ դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրորեն չի մեկնաբանելու:
Հիշեցնենք, որ գերության մեջ հայտնվելուց ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե սրտի անբավարարությունից հանկարծամահ է եղել Կարեն Պետրոսյանը: