Արևմուտքը փորձում է Հայաստանն օգտագործել սեփական նպատակներով՝ Ռուսաստանի սահմանների մոտ քաոս և անկայունություն ստեղծելու համար։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ հոկտեմբերի 17-ին Եվրոխորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի շահերը պաշտպանելու անկարողության և իրեն պաշտոնից հեռացնելու փորձի մեջ:
«Այս սադրիչ հայտարարություններն ամրապնդվում են Ֆրանսիայի շահերով։ Իզուր է Փաշինյանը հույսը դնում Փարիզի և Վաշինգթոնի վրա, որոնք փորձում են Հայաստանն օգտագործել սեփական նպատակների համար։ Տարածաշրջանում քաոսի հասնելով՝ արևմտյան գործընկերները կհեռանան Հայաստանից։ Փորձելով խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Փաշինյանը ոչնչացնում է ռուս և հայ ժողովուրդների միջև պատմական և տնտեսական խորը կապերը։ Հայաստանում ռելոկանտները թույլ են տալիս հայկական տնտեսությանը հասնել լավ ցուցանիշների։ Շատ հայեր աշխատում են Ռուսաստանում՝ գումար ուղարկելով հարազատներին։ Հոկտեմբերի 17-ին Եվրոխորհրդարանում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը լուրջ հարվածներ է ստանում։ Նրա խոսքով՝ դա դրսևորվում է հիբրիդային տեխնոլոգիաների և ներքին անկարգությունների հրահրման մեջ, որոնք ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից»,- ասել է քաղաքագետը՝ Փաշինյանին համեմատելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա Հայաստանի ղեկավարին մեղադրել է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման մեջ՝ նույն սցենարով, որը կիրառվել է Ուկրաինայում և Մոլդովայում։
«Ինչո՞ւ է Արևմուտքը Փաշինյանից նոր Զելենսկի «ստանում»». Եվգենի Միխայլով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet