▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն վախենում հայ որբերի գործած գորգից

ՀայԹերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ Նադյա Ույգունն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ Սպիտակ տան պահեստում պահվող գորգին, որը գործել են հայ որբերը, և որը ներկայում համապատասխան հարգանքի չի արժանանանում: Գրում է «թուրքագիտական պորտալը»:

Իր հոդվածում Նադյա Ույգունը նշում է, որ գորգը Միացյալ Նահանգներին են նվիրել 400 հայ որբեր, որոնք այն գործել են և նվիրել ԱՄՆ-ին որպես երախտագիտության նշան։

Սակայն ներկայում գորգը պահվում է Սպիտակ տան պահեստում և չի ցուցադրվում հասարակությանը, ինչը հարցեր է ծնում գիտնականների շրջանում, որոնց զարմացնում է, որ նման պատմություն ունեցող արվեստի նմուշը պահվում է պահեստում և չի ներկայացվում հանրությանը։

Այս թեմայով հետաքրքրվող գիտնականներից են Մարտին Դերանյանը, Միսակ Քելեշյանը և այլոք։

«Ինչո՞ւ եք վախենում այդ գորգից, հարցեր են ուղղում ԱՄՆ-ն հայերը ողջ աշխարհից։ Մենք՝ հայերս, հարցնում ենք Սպիտակ տանը՝  եթե հայ որբերի գործած գորգը եթե ներկայացվի հասարակությանը, ապա այդ պատմությունն էլ կվերհիշվի, և ձեր սիրելի բարեկամ Թուրքիայի սիրտը կկոտրվի, այնպես չէ՞։ Այն, ինչ դուք չեք կարողանում բարձրաձայնել, մենք ենք ասում»,-իր հոդվածում գրում է հայ մտավորականն ու հավելում. «ազատությունների երկիր համարվող ԱՄՆ, ձեր ազատությունները միայն ձեր շահերով են սահմանափակվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին