Դերասանուհի Ռոզա Դավթյանը հրապարակել է ավարտական ֆոտոշարք ու անկեղծ խոստովանել համալսարանական տարիների,3-րդ կուրսից դուրս մնալու մասին.
«Անհավանականների շարքից էր, բայց ես դա արեցի, ստացվեց:
Կթվա թե ի՞նչ է որ, հեշտ է, բոլորն էլ ստանում են, չգիտեմ բոլորի մասին, բայց իմ մասին, շատ լավ գիտեմ։
Գիտեմ, որ շատ դժվար էր, թե՛ սկիզբը և թե՛ առավելապես ավարտը։
Ես ատում եմ պարտադրված սովորելը, ատում եմ մեխանիկացված աշխատանքը, և ինձ ավելի լավ կհասկանան ստեղծագործ մարդիկ:
Բայց, քանի որ սա պետք էր ընտանիքիս, ես ստիպված գնացի մի տեղ, որը իմը չէր:
Սկզբում բացի այն, որ ամեն օր պետք էր պարտադրված սովորել բաներ, որոնք ինձ հետաքրքիր չէին, նաև պետք էր շփվել նոր մարդկանց հետ, ինչը ևս ցանկալի գործերից չէր։
Հետո կամաց-կամաց ինտեգրվելով համալսարանական կյանքին` դարձա դրա մի մասնիկը։
3 տարի սովորելուց հետո ընտրվեցի հեռուստասերիալում և բացակաների պատճառով մի դասախոսի թեթև ձեռքով դուրս մնացի 3-րդ կուրսից։
Ասաց ՝ «Գնա, գուցե քո ոլորտում հաջողես»:
Բայց, ես ապացուցեցի իրեն, որ կարելի է հաջողել մի քանի ոլորտներում:
Վերականգնվեցի մյուս տարի և ավարտեցի, այո´, ավարտեցի: Ի դեպ՝ դասախոսում էր նաև 4-րդ կուրսում:
Հիմա արդեն, երբ թուղթը դարակումս է և ես շատ հեռու՜ եմ այդ դռներից, կասեմ որ վատ չէր, անգամ տեղ-տեղ լավ էր: Եթե անգամ ես դա արեցի պարտադրած, բայց ստացա փորձ, ճանաչեցի մարդկանց, իմացա ընկնելու ու վեր բարձրանալու գինը, իմացա թե ինչ է պայքարելը, կրթվեցի ի վերջո, բայց էդպես էլ չսիրեցի: Բայց ցավոք սրտի երևի թե ամենից կարևորը հենց սիրելն էր , և այո´, ես քեզ մաղթում եմ, որ զատ ամեն ինչից դու հաշտ լինես քո ընտրության հետ և ոչ թե անես անելու համար, այլ սիրես անելիքդ ամբողջ սրտով և անմնացորդ»,- անկեղծացել է դերասանուհին:
Աղբյուրն՝ այստեղ