▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ձեր ցավն այնքան ճղճղան չէ, ինչպես որոշ որդեկորույս մայրերինը. ՔՊ-ականը՝ դատավորի թեկնածուին

«Հերոս տղա ունեք կորցրած, ինչպե՞ս եք համակերպվում այդ ցավի հետ ու ինչո՞ւ ձեր ցավը այդպես ճղճղան չի՝ ինչպես, կներեք, շատերինը»,- դիմելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանին, ով 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Թեկնածուն ասաց, որ պետք է սովորել ապրել ցավի հետ. «Ինձ օգնում են գործընկերներս, տղայիս ընկերները, ուսուցիչները, դասախոսները: Կարդում եմ Նարեկացի, Աստվածաշունչ, նաև աշխատանքն է օգնում»:

Թարմացված․ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը: Քիչ առաջ ելույթ ունեցավ դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանը, ով զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրն է. «Հայաստանի Հանրապետությունն ինձ համար սրբություն է, ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով. հայրենիքը սիրում են՝ այն ճանաչելով, երկիրը սիրում են՝ այն շենացնելով: Մենք բոլորս պիտի հասնենք, գնանք մեր երազանքի հետևից»,- ասաց նա: Թեկնածուն անդրադարձավ նաև ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի երեկվա հարցադրմանը՝ ասելով, որ ինքը միշտ հպարտ է քայլել. «Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ: Պարո՛ն Մանուկյան, հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ»,- նշեց Հովսեփյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին