«Ինչո՞ւ «Սրբազան» պայքարում ակտիվ ներգրավվածություն չունեք, ինչո՞ւ չեք մասնակցում շարժման հավաքներին»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ հարցրին լրագրողները․ «Հենց առաջին օրվանից այս շարժումը փորձել են կապել մեզ հետ, հորս անունն է անընդհատ հնչեցվել, որը ճիշտ չէ, չի համապատասխանում իրականությանը։ Առաջին հանրահավաքին մասնակցեցի, ինչ-որ նկարներ հրապարակեցին՝ իրենց սիրելի մեկնաբանություններով, թե իբր ախրանիկներով եմ եկել, բայց բոլորդ գիտեք, որ ես ախրանիկներ չունեմ։ Այնպես որ, այս ամենը հաշվի առնելով, շարժմանը չվնասելու համար ակտիվ չեմ մասնակցում»,- պատասխանեց Լևոն Քոչարյանը։ Դիտեք նաև՝ |
«Ինչո՞ւ չեք մասնակցում շարժման հավաքներին»․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet