▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չեն խմում Լֆիկի օղիները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգամանքների բերումով ծանոթացա 48-ամյա Մարինեի հետ: Սոցիալական կարիքներից դրդված՝ լքել էր հեռավոր մարզերից մեկն ու տեղափոխվել Երեւան այն հույսով, որ մայրաքաղաքում աշխատանք գտնելու խնդիր չի ունենա: Եվ չէր սխալվել: Աշխատանքի էր տեղավորվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունում, որպես շշեր լվացող:

Երբ զարմացած հարցրի, թե ինչ շշերի մասին է խոսքը, ավելի զարմացած պատասխանեց. «Արաղի շշերի, զիբիլանոցներից հավաքած շշեր էինք լվանում, որ մեջը արաղ լցվեր: Էնքան կեղտոտ էին, որ կեղտը հանելու համար դանակով էինք քերում:  Խոզանակներ էլ ունեիքն, դրանցով էլ շշերի մեջն էինք մաքրում»:

Հարցին, թե «Ալեքս Գրիգի» բոլո՞ր օղիներն են շշալցվում աղբավայրերից հավաքած տարաների մեջ, կինը միամիտ անկեղծությամբ պատասխանեց. «Հա, բայց ի՞նչ կա դրա մեջ: Նենց չէր, որ ամբողջ արաղը դրա մեջ էին լցնում: Իրանք Ռուսաստանից թե որտեղից շշեր ստանում էին, բայց քանի որ դրանք չէր հերիքում, մեր լվացածներն էին օգտագործում: Լավ էր, էլի, օրական 15 հազար դրամ էի ստանում: Ափսոս էդ ցեխը փակվեց...»:

Իսկ թե ինչու «ցեխը» փակվեց, գործազորւկ դարձած կինը պատասխանեց. «Արաղի վաճառքը քչացավ: Չգիտեմ որն է պատճառը, բայց Լֆիկի արաղներն էլ չեն խմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին