▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու աշխատանքից ազատեց վարչապետի փեսայի քեռուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին ստորագրած հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ Հ. Բադալյանը  ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի փեսայի քեռին  է: Ըստ լուրերի՝ չնայած Բադալյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չեն եղել, սակայն այս պաշտոնանկության պատճառը դա չի եղել:

«Ժողովուրդ»-ը մի քանի անգամ անդրադարձել է դատախազների՝ ժամկետից շուտ, սեփական դիմումի համաձայն թոշակի անցնելու խնդրին: Բանն այն է, որ դատախազները եւ դատավորները սեփական դիմումի համաձայն շտապում են թոշակի անցնել, որպեսզի բարձր թոշակ ստանան, քանի որ 2017թ.  հուլիսի 1-ից հետո նրանք նման հնարավորությունից կզրկվեն:

 Ըստ լուրերի՝ Հ. Բադալյանի դեպքում եւս շարժառիթը եղել է բարձր թոշակը, թեեւ չի բացառվում, որ նրան առաջիկայում ինչ-որ պաշտոն առաջարկվի՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի հետ ունեցած խնամիական հարաբերությունները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին