«Ինչի՞ց եք վախենում կամ զգուշանում, որ չեք խոսում արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, ինչի՞ց եք վախենում կամ զգուշանում, որ չեք բարձրաձայնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մնացած գերիների ազատման անհրաժեշտության մասին՝ այն դարձնելով միջազգային օրակարգի մաս»,- ընթացող ասուլիսի ժամանակ, դիմելով վարչապետին, հարցրեց լրագրողը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գերիների, պատանդների հարցն իրենց մտահոգում է և որ ամենօրյա աշխատանք են իրականացնում այդ ուղղությամբ։ «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել։ ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող բոլորսի հայտնի շրջանակների կողմից։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, էն ընկալումներով, որոնցով ԼՂ մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չեմ համարում»,- նշեց նա։ |
«Ինչի՞ց եք վախենում, որ չեք բարձրաձայնում»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet