▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ վրա է հրճվում Կառավարությունը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ Հայաստանում սպառողական գները նվազել են 1.9 տոկոսով։ Սա կարող է ուրախալի թվալ, բայց իրականությունը ճիշտ հակառակն է: Սա տնտեսությունը դանդաղ տանում է դեպի աղետ։

Խնդիրն այն է, որ գների նվազումը ապահովվում է դրամի փոխարժեքի արհեստական կայունության պահպանման հաշվին։ Իսկ փոխարժեքի կայունությունը իր հերթին ապահովվում է նրանով, որ բիզնեսին տրվող վարկերը չափազանց թանկ են՝ 14-ից մինչեւ 24 տոկոս, եւ տնտեսությունը զրկվում է թթվածնից։ Այլ երկրներում գնանկման դեմ պայքարում են նույնքան ջանադրաբար, որքան չափից ավելի գնաճի դեմ։ Իսկ Հայաստանում զուտ պոպուլիստական նկատառումներով բոլոր ջանքերը ուղղվում են արհեստական կայունության պահպանմանը, որը տնտեսությանը տանում է մեռյալ գոտի։

Ու ամենասարսափելին այն է, որ թե կառավարությունը, եւ թե Կենտրոնական բանկը դա անում են առանձնակի հրճվանքով եւ ուրախանում իրենց արձանագրած արդյունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին