▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ մասին է Ստիվի Ուանդերի They won’t go when I go երգը

The Band խմբի համահիմնադիր ու երաժիշտ Հովսեփ Երեմյանը դեկտեմբերին, երկար դադարից հետո, իր սոլո տեսահոլովակը թողարկեց, որը նկարահանվել էր Ստիվի Ուանդերի հայտնի հիթի սեփական քավեր տարբերակի հիման վրա։

Երգը բավականին ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից, այդ թվում նաև հայկական շոու֊բիզնեսի հայտնի մետրերից մի քանիսի։ Հովսեփի հետ զրույցից պարզ դարձավ, որ շուտով թողարկվելու է նրա հաջորդ տեսահոլովակը։

Մինչ այդ, կատարողը ցանկություն հայտնեց կիսվելու երգի հայերեն թարգմանությունով, որը տեղադրված է տեսահոլովակի նկարագրությունում։

«Երգն ասելիք ունի և այն ունկնդրողները, ովքեր անգլերնին չեն տիրապետում, կցանկանայի անպայման ծանոթանան դրա բովանդակությունը»։

Սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ունկնդրելու այս կատարումը և տեսահոլովակի նկարագրությունում էլ ընթերցել հայերեն թարգմանությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին