▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչի՞ ես եկել, Պուտի՞նն է կարգադրել»․ գյուղացին՝ Բագրատ Սրբազանին

 

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է Սայաթ-Նովա գյուղի բնակիչների հետ։ Բակերից մեկում միջադեպ տեղի ունեցավ։ Տեսնելով Բագրատ Սրբազանին՝ թոշակառուներից մեկն ասաց․ «Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Թե՞ վերևից արդեն կարգադրել են քեզ, Պուտին պապիկը բան է ասե՞լ»։ Ներկաները հոդորեցին նորմալ խոսել, հարգել Սրբազանին։ Շարժման առաջնորդը հանդարտության կոչ արեց։

Դիտեք նաև՝

«Մարդկանց միտքն ու կյանքը, հոգին այնքան է թունավորվել այս ատելության ու թշնամանքի միջոցով, որ նույնիսկ չեն կարողանում իրենց կրքերը զսպել։ Հայրիկը հարցնում է՝ կյանքումդ ձրի մկրտություն արած կա՞ս, ամբողջ կյանքս ձրի եմ արել ամեն ինչ, հիմա էլ նույնը՝ եթե ձրի բառն ընդունելի է որևէ մեկի ուղեղի համար․․․ Շփոթված են մարդիկ ու մոլորված»,- այսպես արձագանքեց Բագրատ Սրբազանն այն գյուղացուն, որը, դիմելով իրեն, ասել էր․ «Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Թե՞ վերևից արդեն կարգադրել են քեզ, Պուտին պապիկը բան է ասե՞լ․․․ Մի հատ երեխա կնքած կա՞ս, ձրի»։

***

«Ես հավեսի համար չեմ վեր կացել, դուրս եկել փողոցները»,- Սայաթ-նովա գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Մենք գործը ատելություն սերմանելը չէ՛, հակառակը, ասելն է՝ ժողովո՛ւրդ, դուք երանելի ժամանակներ եք ապրել կյանքում, հիմա ի՞նչ է պատահել ձեզ, ի՞նչն է գողացվել մեր կյանքից։ Ճշմարտությունն է գողացվել, սուտն է շատացել։ Շարժման տրամաբանությունն է՝ մեզ վերադարձնել մեր ակունքներին, ճշմարտությանը, պատվին»,- հավելել է նա։

Դիտեք նաև՝

***

***

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին