▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձանից բացի, ոչ ոք չի համարձակվել բացահայտել «մշակութային բոմոնդը».Կիմա Եղիազարյան

Ինքնագովությամբ երբեք չեմ զբաղվել եւ հիմա ասածս հանկարծ մեծամտություն չհամարեք:
Պարզապես ցանկանում եմ, ասել այն, ինչը գուցե շատերը չափազանցություն համարեն, սակայն, որքան էլ ցավալի՝ այնուհանդերձ, իրականություն է:
Ինձանից բացի, ոչ ոք չի համարձակվել մեկ առ մեկ բացահայտել «մշակութային բոմոնդը» ներկայացնող «դեմքերին»: Անկախությունից հետո ինչպես են իրենց դրսեւորել, ինչ են ստեղծել, որ ծառայությունների համար են մեդալ ու կոչում ստացել...Այս ամենին մանրամասն անդրադարձել եւ հրապարակել եմ տարիներ առաջ՝ արժանանալով դատ ու դատաստանի....
Եթե ուշադիր զննեք այդ ,,բոմոնդի,, ներկայացուցիչներին, ապա կտեսնեք եւ կհամոզվեք, որ նրանք բոլորը 20 տարի կուչ գալով պալատի պատերի տակ՝ իշխանությունից պոկել են ամեն ինչ՝ պաշտոնից մինչեւ անձնական ապահովություն...Սակայն ժողովրդին չեն տվել ոչինչ...
Դե, անկարող են, ինչ տան...Հավատացեք՝ այս որկրամոլների, նյութապաշտների, կաշառակերների, ստրկամիտների, փարիսեցիների շարքից դուրս է Տիգրան Մանսուրյանը...Հավատացեք՝ նա թերեւս միակն է, որ չի կորցրել մարդկային եւ ստեղծագործական դեմքը...
Ռոբերտ Ամիրխանյանը, ինչպես երաժշտական աշխարհի մարդիկ են պնդում՝ 20 տարում մի նոտա չի գրել, եւ միայն զբաղված է եղել սեփական բարեկեցությունն ու կարողությունը բազմապատկելու գործով...,,իշխանության աջակցությամբ,, ոչ թե Մանսուրյանը, այլ Ամիրխանյանն է իր համար ամառանոց կառուցել, իսկ Կոմպոզիտորների միության մի հատվածը դարձրել է ռեստորան...Ես ընդամենը մեկ-երկու փաստ եմ ներկայացնում՝ լռելով մնացածի մասին, երբ նա պատգամավոր էր եւ անգամ այդ ժամանակ ոչինչ չի արել միության համար ...եւ այլն եւ այլն...
Այս անկուշտ, , ընչաքաղց, «հին փառքի» վրա 20 տարի դինջ նստած եւ մակաբույծի կյանք վարածների ֆոնին Մանսուրյանը բոլոր առումնորվ բացառիկ երեւույթ է...Եվ եթե «ԽՈՍԵԼ, ԱՍԵԼ, ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ» խնդիր կա, ապա նրա մասին ամենաամենավերջում...
Այս «բոմոնդից» դուրս ես նաեւ արձակագիր Լեւոն Խեչոյանը եւ գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը, որոնք երբեք գործարքի մեջ չմտան որ միայն իրենց միությունների ղեկավարության, այլեւ իշխանությունների հետ:
Մնացածը՝ բոլոր ստեղծագործական միություններում ծվարած ԱՆԴԱՄՆԵՐԸ ընդամենը մեծապատիվ մուրացկաններ են...

Կիմա Եղիազարյան

Ֆեյսբուք 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին