Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ինձ թվում է ինքն արդեն ստորագրել, նկարել, գցել է իրա, Էրդողանի ու Ալիևի չատ, նրանք էլ զուտ seen by են տվել։ Կրկնում եմ՝ համաշխարհային մասշտաբի այս նվաստացմամբ պատերազմ չես կանխելու Փաշինյան, այս անհեթեթ գրառումների փոխարեն զանգեր կատարի մայրաքաղաքներ ու զսպի Ալիևին»: *** Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի թեմայով, Իլհամ Ալիևին առաջարկելով խորհրդակցություն սկսելով պայմանագրի ստորագրման շուրջ: Փաշինյանը հավատում է, որ Ալիևը կընդունի՞ առաջարկը: Համենայն դեպս, հնարավո՞ր է դրան հավատալ, լսելով, թե ինչ հռետորաբանություն են կիրառում Ալիևն ու նրա ենթակաները: Իհարկե ոչ: Այդ դեպքում հարց կառաջանա՝ ում կամ ինչի համար է անում Փաշինյանն այդ գրառումները, մասնավորապես ֆեյսբուքյան այդ առաջարկը: Միջազգային դերակատարների՞, ցույց տալու համար, որ Հայաստանը կառուցողական է և պատրա՞ստ: Այդ դեպքում Փաշինյանն ի՞նչ պարբերականությամբ է պատրաստվում ֆեյսբուքում հիշեցնել այդ պատրաստակամության մասին՝ ամեն օ՞ր, օրը մի քանի անգա՞մ, երկու կամ երեք օրը մե՞կ: Եվ գլխավորը՝ իսկ միջազգային դերակատարներից ո՞ւմ է դա հետաքրքիր, ո՞ւմ է հետաքրքիր՝ Հայաստանը կառուցողական է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանն անկասկած դա էլ գիտե հիանալի: Հետևաբար, նրա գրառումները միտված են թերևս բացառապես արտաքին լսարանին: Ըստ իս, այստեղ կա երկու հանգամանք: Մի կողմից, Նիկոլ Փաշինյանն ունի խնդիր իհարկե «ապահովագրվել» հնարավոր էսկալացիայի համար պատասխանատվությունից, ցույց տալ հանրությանը, որ ինքը պատրաստ է եղել ամենացավագին զիջումների, միայն թե չլինի էսկալացիա: Հետևաբար, իրեն չեն կարող մեղադրել այնպես, ինչպես մեղադրել են 2020-ի պատերազմից հետո: Բայց, դրանից բացի, ըստ իս կա նաև մյուս խնդիրը, և կարծում եմ, որ Փաշինյանի համար թերևս ոչ առավել արդիական ու ոչ պակաս կարևոր: Այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանում ընկալվեց ոչ թե որպես դիվանագիտական ձեռքբերում, այլ որպես դիվանագիտական անհաջողություն, հերթական զիջում Ադրբեջանին, այն էլ փաստորեն մի պարագայում, երբ Բաքուն չի էլ պատրաստվում ստորագրել: Իրավիճակը հօգուտ ձեռքբերման ներկայացնելու՝ իշխանության, իշխանամերձ շրջանակների փորձերը նկատելիորեն ապարդյուն էին: Հետևաբար այն, ինչ հնարավոր էր դիտարկել նախընտրական կապիտալ, ըստ էության ստանում է հակառակ էֆեկտ: Ինչ խնդիր կարող են լուծել գրառումները: Մի կողմից ստեղծել էսկալացիայի վերահաս վտանգի խնդիր՝ առավել ևս դրա հնարավորությունը տալիս է ադրբեջանական կողմը, մյուս կողմից՝ ստեղծելով որոշակի «երկնժար» պատկեր՝ էսկալացիայի վտանգ և խաղաղության պայմանագրում ադրբեջանական առաջարկների ընդունման հանդեպ հանրային դժգոհություն, այդուհանդերձ որոշակի բարձրացնել այդ դժգոհության՝ ծանրությունից բավականին իջած նժարը և բալաանսավորել հանրային ընկալումների խիստ անբարենպաստությունը»: |
«Ինձ թվում է՝ ինքն արդեն ստորագրել, նկարել, գցել է իրա, Էրդողանի ու Ալիևի չատ»
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին