▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին.«Հրապարակ»

«Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեռևս մշուշոտ հեռանկարին, քաղաքական կուլիսներում ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը դա է։ Մանավանդ այն հարցը, թե քանի պորտֆել և ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին։ Պորտֆելների համար պայքարի առաջին գծում է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, որի որդին վարչապետի 7 խորհրդականներից մեկն Է։ Մեր տեղեկություններով, նա ջերմ հարաբերություններ ունի և Սերժ Սարգսյանի, և Հովիկ Աբրահամյանի հետ, ուստիև վառ հույսեր՝ պորտֆել ստանալու։

 

Դավիթ Լոքյանը երեկ չցանկացավ պատասխանել կոալիցիոն կառավարությունում իր ներկայացված լինելու հարցին. «Դրանք միայն խոսակցությունների մակարդակում են»։ «Երկրին այս պարագայում, իհարկե, պետք Է կոալիցիա, ամբողջ աշխարհը լուրջ պրոբլեմների մեջ է, բնականաբար՝ նաև մեր երկիրը, և համախմբվելն ու կարողանալ ուժերը միացնել՝ դա շատ կարևոր բան է»,– ասաց Լոքյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին