«Ես չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում ում ինչ է խոսք տվել։ Ես չեմ բացառում, որ նա թուր-թվանքային իրավիճակում ում ինչ ասես խոսք է տվել, միայն թե իր աթոռը պահի»,- «Նյուզ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ Փաշինյանն իր աթոռի համար պատրաստ է բոլորին մատաղ անել․ «Իր աթոռը պահելու համար օրը 20 անգամ ասում էր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, հիացած եմ ձեր՝ խնդիրները լուծելու օպերատիվությամբ։ Մինչև 2022թ․ ապրիլ հիացած էր, հետո հիացավ Շառլ Միշելով, հետո՝ Էրդողանով, Մակրոնով։ Հիմա էլ ականջիս լուրեր են գալիս, որ էլի Վլադիմիր Վլադիմիրովիչի կողմն է ուզում թեքվել՝ փուռը տալով իր թիմին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլորին մատաղ անել՝ և՛ ներսում, և՛ դրսում, միայն թե իր աթոռը պահի։ Դրա համար չեմ բացառում, որ ինչ-որ փուլում ականատես լինենք պատերազմով պայմանավորված ինչ-որ մի բան վերցնելուն»,- ասել է Շարմազանովը։ *** |
«Այն բալանսավորված քաղաքականությունը, որը պաշտոնական Թբիլիսին ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր վարեց, աննվեր, անշնորհակալ չի մնալու, Ռուսաստանը հատուցելու է։ Նա մինչև վերջ տանելու է իր կռիվը Վրաստանի համար և, եթե ձեռքը ձգեց Վրաստանին, Հայաստանում էլ է փորձելու աշխատել՝ բոլոր առումներով, որովհետև Հայաստանն առանց Վրաստանի պետք չէ»,- 24TV-ի եթերում ասել է լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ խոսելով Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից: Նրա խոսքով՝ Վրաստանի ընտրություններից հետո Հայաստանը կարող է հայացքն ուղղել դեպի Ռուսաստան․ «Եթե Վրաստանում ռուսական ուղղությունը, լոյալությունը հաղթեց, Հայաստանի իշխանությունը միանգամից թռնելու է Մոսկվայի գիրկը»,- նշել է Աբրահամյանը։ |
«Ինձ լուրեր են հասել, որ Փաշինյանն ուզում է թեքվել Պուտինի կողմը»․ Էդուարդ Շարմազանով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet