▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի Մարտուն Գրիգորյանի որդին Գյումրիում դանակահարված պատանու հետ. «Հրապարակ»

«Մայիսի 8-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գյումրիում։ Դեռահասների միջև ծագած վեճի արդյունքում դանակահարություն է տեղի ունեցել։ Տուժողը 17-ամյա Վանիկ Կակոսյանն է։ Մեր տեղեկություններով, նա սպորտով է զբաղվում և ֆիզիկապես ուժեղ երիտասարդ է, ուղղակի հարվածն անսպասելի է եղել, և նա չի հասցրել դիմադրել։ Տղան վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ծանր թափանցող վնասվածք է ստացել: «Հիվանդը անմիջապես վիրահատվել է։ Այս պահին նրա վիճակը բարդ է, բայց ստաբիլ»։ Դանակահարության փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։ Մեզ հայտնի է, որ կասկածյալները մի քանիսն են։ Նրանց թվում են Գյումրիում հայտնի գող Սուրոյի քրոջ որդին և նրա ընկերները։ Մյուս վարկածի համաձայն, որը տարածվել է քաղաքում, Վանիկ Կակոսյանին դանակահարողը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի 13-ամյա որդին է։ Գյումրեցիները վստահեցնում են, որ երեկ Մարտուն Գրիգորյանը 4 ժամ անցկացրել է ոստիկանությունում, իսկ նրա հայրը տուժողին տեղափոխել է հիվանդանոց։ Եվ այս հանգամանքը ևս կասկածների հիմք է, որ մինչ պատգամավորի հայրը հիվանդանոցում էր հարցեր լուծում, Գրիգորյանը փորձում էր «խոսել» ոստիկանների հետ։ ԱԺ պատգամավորը, սակայն, հերքում է այս ամենը, վստահեցնելով, որ իր դեմ են գործում իր քաղաքական հակառակորդները։ Նա սում է, որ իր որդին կապ չունի միջադեպի հետ։ «Կատարյալ սուտ է, չկա նման բան», -ասաց նա։ Հարցին, թե ինչու է իր հայրը հիվանդանոց տեղափոխել դանակահարված երիտասարդին, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Վանիկը իմ տղայի ընկերն է, մեր թաղի երեխա է:

 

Ի դեպ, մայիսի 9-ին իր էլեկտրոնային կայքում Մարտուն Գրիգորյանը տեղադրել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է ինքը որդու՝ 13-ամյա Կամոյի հետ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնակատարություններին մասնակցում Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրում։ Պատգամավորի որդին ռազմահայրենասիրական ոգով հարցազրույց Է տալիս, իսկ Մարտուն Գրիգորյանը, մեկնաբանելով այս տեսանյութը, մեզ ասաց. «Նայեք, որ պարզ լինի, թե ինչու Է որդիս զինատեսակների տեսականի հավաքում։ Ինձ ասում Է՝ պապ, ես որ սահման գնացի, զենքի պակաս չեմ ունենա, զենքերս հետս կտանեմ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին