▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կապ ունի Անի Զախարյանը Անի Մաջնունյանի սպանության հետ.«Հրապարակ»

«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ էքստարսենս Անի Մաջնունյանի սպանության լուրի մասին իրեն հայտնել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Զախարյանից փորձեցինք պարզել, թե որտեղից է ճանաչում Մխիթար Մոս-Մուշեղյանին, ինչ հարաբեութրուննեի մեջ է եղել նրա հետ և վերջինս Անի Մաջնունյանի մասին ինչ է նրան պատմել: 

 

«Երեկ նա ինձ էլ էր զանգել և ցանկանում էր  իմանալ՝ արդյոք ես հավատում եմ, որ ինքը սպանել է Մաջնունյանին, ես պատասխանեցի՝ դատավոր չեմ, որ քո հարցին պատախանեմ ու խնդրեցի, որ այլևս ինձ չզանգի և իմ հետ կապ չպահպանի: Այդ իսկ պատճառով էլ ինքը որոշեց, որ իմ անուն էլ պետք է այս պատմության մեջ ներքաշի: Գուցե իրոք պարտքերի պատճառով նման քայլի դիմեր, գումար է խնդրել, չի տվել: Կամ գուցե աֆեկտի տակ է եղել: Ես նրան հաճախ տեսել եմ գինովցած, կարող էր 4-5 շիշ միանգամից  գարեջուր խմել»,-ասաց Ա. Զախարյանը:

 

Նրա խոսքով՝ Մխիթարը հետաքրքրված է եղել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության գործունեությամբ և ցանկացել է անցնել կուսակցության շարքերը. «Ցանկանում էր մեր կուսակցությանը անդամագրվել, վերջին շրջանում նրան տեսնում էի Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Ինքը ամեն օր Աննայի հետ, ով վկայություններ էր տվել, գալիս էին, գնում էին Բաղրամյան պողոտա և նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ էին: Մինչ այդ շոկային լուրը լսելը, Մխիթարը ինձ պատմում էր, որ գնացել է Անիի մոտ, որ իրեն ինչ որ ճակատագրի հետ կապված բաներ է ասել, Անիի հետ սկսել է մտերմություն անել: Ես չեմ կարծում, որ Անիի նման կինը իրենից ոչինչ չներկայացնող տղային նկատմամբ մեկ այլ վերաբերմունք ունենար: Մեկ անգամ եմ Անիի հետ շփվել հաղորդման շրջանակներում , և իսկապես շատ բարձր կարծիքի եմ այդ կնոջ մասին, իր բարոյական մարդկային հատկանիշների առումով: Ինձ սպանությունից մի օր առաջ զանգել էր Մխիթարը և ասում էր, որ իրեն, կնոջը՝ Լիլիթին և երեխային սպառնում են ու ուզում են վնաս տալ:

 

Երբ Անիի հետ կապված դեպքը իմացա, զանգեցի, ասեցի, իմացել ես, որ մահացել է, ինձ ասաց՝ ի՞նչ ես ասում, լու՞րջ , ուրեմն հաջորդը ես եմ: Դեպքից հետո էլ հանդիպել ենք, Մուշեղը ինձ պատմել է, որ գիշերը Աննայի հետ գնացել են Անիենց տուն, ասաց, որ զրուցել են Անիի հետ և իմ ամբողջ մատնահետքերը հիմա այնտեղ են, ֆսյո, հիմա իմ գլխին սարքելու են: Դեպքի մանրամասները ամեն ինչ համընկնում է նրա պատմածների հետ, այնպես որ նա կարող էր նման քայլի գնար»,-պատմեց Անի Զախարյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին