Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը:
Նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկար բացակայությունից հետո հարց հնչեցրեց.
«Ցանկանում եմ իմանալ՝ որպես ՀՀԿ ներկայացուցիչ, որ այս պահին ԱԺ-ում մեծամասնություն եք կազմում, այն էլ խոցելի մեծամասնություն, հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ եք դուրս մղելու ԱԺ օրակարգից: Եվ ի՞նչ ջանքեր եք գործածելու, որ այդ խայտառակությունն ԱԺ օրակարգում այլևս տեղ չգտնի»:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.
«Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ Ձեր հարցը հռետորական եմ հռետորական եմ համարում: Բազմիցս պատասխաններ տրվել են: Եթե օրակարգից հանելու խնդիր լինի, բոլորդ կիմանաք: Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, այս պահին նպատակահարմար չէ»:
ՍԺ նիստին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: