▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար ընկալելի և ընդունելի չէ նախկին Կոնգրեսականի «վերադարձը»

Իմացա, որ նախկին Կոնգրեսի համակիրը, ով 3-4 տարի զբաղված էր Կոնգրեսին "քննադատելով", այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը համեմատելով Կոնգրեսի պայքարի հետ` համոզվել ա, որ Կոնգրեսն էր ճիշտ և հայտարարել ա, որ ինքը կրկին Կոնգրեսի համակիր ա: Այդ մարդու անունը չեմ ուզում շոշափել, քանի որ ասածս ոչ թե այդ մարդու անձի դեմ ա, այլ "երևույթի", կամ "իրավիճակի":
Ինձ "բախտ" ա վիճակվել երկու, երեք անգամ ֆեյսբուքում մեկնաբանությունների տեսքով այդ մարդու հետ "վիճել" Կոնգրեսից դուրս գալու նրա "հիմնավորումների" շուրջ: Գլխավոր "հիմնավումները" հետևյալն էին`
1. Խոսելով 90-ականների "ցուրտ ու մութ" տարիների մասին, այդ մարդը ասեց, որ ինքը շատ "վիրավորված" ա, քանի որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ ներողություն չխնդրեց մեր ժողովրդից այդ տարիների համար: Երբ ես զարմացած մեջբերեցի Տեր-Պետրոսյանի կեղմից 2007թ-ի հրապարակայնորեն հայտարարած ներողամտություն հայցելու տողները, այդ մարդը ասեց, որ ինքը, բնականաբար, տեղյակ ա այդ "ներողամտությունից", բայց ինքը դա "անկեղծ" չի համարում և այդ "ներողամտությունը" իրեն չի բավարարում: 
2. Որպես Կոնգրեսից հիասթափվելու պատճառ ասում էր, որ Կոնգրեսը 2008թ-ի աշնանից գործարքի մեջ ա մտել իշխանությունների հետ ու դրա վառ ապացույցը էն ա, որ 2008թ-ի սեպտեմբերին հայտարարված հանրահավաքի օրը մի քանի անգամ փոփոխեցին և նշանակեցին այն օրը, երբ իշխանություններին էր "ձեռնատու": 
Հանրահավաքի օրը փոփոխվել ա զուտ արտոնված չլինելու հետ: Սկզբում հանրահավաքի օրը հայտարարված էր սեպտեմբերի 12-ին, որը արտոնված չէր, իսկ հետո իշխանությունները արտոնեցին սեպտեմբերի 15-ի հանրահավաքը: Այդ օրերին Կոնգրեսը գրեթե ամեն օրվա համար իրազեկում էր ներկայացնում քաղքապետարան:
3. Կոնգրեսից հիասթափվելու ևս մի պատճառը այդ մարդու համար այն էր, որ Կոնգրեսը իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելով` 2008թ-ի հոկտեմբերի հանրահավաքում հայտարարեց, որ հանրահավաքաները երեք ամսով դադարեցվում են, և այդ քայլը այդ մարդը մեկնաբանեց ժողովրդի ընդվզումը նվազեցնելու դեմ կատարված քայլ:
Հանրահավաքաները երեք ամսով դադարեցնելու պատճառը Արցախի հարցն էր ու Տեր-Պետրոսյանը այդ հանրահավաքում բացատրեց, թե ինչու է նա այդ քայլին դիմում:

Հիմա: Իմ համար ընկալելի և ընդունելի կլիներ նախկին Կոնգրեսականի "վերադարձը" այն տրամաբանության սահմաններում, երբ այդ մարդը Կոնգրեսից հեռանար, ասենք, նրա համար, որ Կոնգրեսը "վճռական" գործողություններ չի անում, իսկ հետո, ասենք, ընդուներ իր սխալը ու "վերադառնար": Բայց ներկայիս իրավիճակը իմ համար ո՛չ ընկալելի ա, ո՛չ էլ ընդունելի: Այդ մարդու կողմից նշված Կոնգրեսից հիասթափվելու "պատճառները" այնպիսի պատճառներ են, որոնք ներկայիս Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի հետ բացարձակապես կապ չունեն և այդ մարդը չէր կարող իր "սխալները" Րաֆֆու քայլերից հասկանալ:
Իմ համար անհասկանալի ա այդ մարդու թե՛ ի սկզբանե Կոնգրեսի համակիր դառնալը, թե՛ Կոնգրեսից հեռանալը, թե՛ "վերադարձը":
1. Եթե "ներողամտությունը" այդ մարդը անկեղծ չէր համարում ու այդ մարդու համար դա մեծ նշանակություն ուներ, ապա, ինչպե՞ս այդ մարդը կարող էր ընդհանրապես 2007թ-ից դառնալ Տեր-Պետրոսյանի համակիր:
2. Եթե այդ մարդը համարում էր, որ Կոնգրեսը գործարքի մեջ ա և "փատեր" էր նշում այդ, իբր կայացած, գործարքի վերաբերյալ, ասում էր Կոնգրեսը նպատակասլաց ճնշում ա ժողովրդի ընդվզումը, ապա էդ ինչպե՞ս ներկայիս Րաֆֆու քայլերով այդ "փաստերն" ու "համոզմունքները" հերքվեցին:

 

Հարութ Ուլոյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին