▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ պաստառ Գյումրու քաղաքապետարանի պատին` Բագրատ և Միքայել սրբազանների նկարով

***

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է տարածել, որտեղ Գյումրու համայնքապետարանի շենքի պատուհանից կախում է Միքայել և Բագրատ Սրբազանների նկարով պաստառ՝ գրված «ազատություն քաղբանտարկյալներին»: Տեսանյութին կից Մխիթաքրյանը գրել է. «Քաղաքական «պատարագին» քաղաքական պատասխան»:

***

«Ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին»

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր, ակտիվիստ Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարանի պատին փակցրել է մեծ պաստառ` Բագրատ և Միքայել սրբազանների նկարով։ Յոթ Վերք եկեղեցին, որտեղ Փաշինյանը մասնակցում է պատարագի, գտնվում է քաղաքապետարանի հարևանությամբ։

***

«Իրար արժանի տերտեր և հոգեզավակ են». Ռուբեն Մխիթարյանը` Փաշինյանի և Նավասարդ Կճոյանի մասին

«Կճոյանի հետ գրկախառնվելու ընթացքում մոռացվում են բենթլիները, օֆշորային սկանդալները, Փաշինյանը էն մարդն է, որ Կճոյանի մասին գրելով է եկել իշխանության»,–Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Շիրակի թեմի քահանաներին` իրենց վճռական խոսքն ասելու և Փաշինյանի ուզած պատարագը չմատուցելու համար։  

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին