▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գիրք է գրել Ալեքսանդր Բաբասյանի կինը

Blognews.am-ը գրում է, որ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, գիրք է գրել։ «Նոր կյանք նոր մարմնում» կոչվող գիրքն ուղղված է ավելորդ քաշ ունեցող կանանց։ Երեկ երևանյան սրճարաններից մեկում կայացել է Լիլիթի գրքի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել նրա և Ալեքսանդրի ընկերները՝ այդ թվում՝ Ելենա Արշակյանը, Արփինե Իսրայելյանը։  Լիլիթը խոստովանել է, որ մինչև 18 տարեկան թմբլիկ է եղել, ինչից կոմպլեքսավորվել է  ու դիմել զանազան միջոցների, որպեսզի նիհարի։

«Ես դիետիկ հաբեր էի խմում, օրերով ոչինչ չէի ուտում, քիչ էր մնում հարցը հասներ անորեքսիայի։ Երեխա ունենալուց հետո ես կրկին բախվեցի քաշի խնդրին, քանի որ ծննդաբերությունունից հետո 33 կգ գիրացել էի և խոր դեպրեսիայի մեջ էի։ Կարծում եմ՝ ցանկացած կին երեխա ունենալուց հետո ընկնում է դեպրեսիայի մեջ։ Սկսեցի նիհարել, սակայն այս անգամ՝ առողջ տարբերակով՝ իմանալով, թե ինչ կարելի է ուտել, շեշտում եմ՝ ինչ կարելի է ուտել և սոված չմնալ։ Ես հիմա ուտում եմ օրվա մեջ 5-6 անգամ և սոված չեմ մնում, սակայն բավականին նիհարել եմ։ Արդեն 46 կգ եմ»,- ասել է Լիլիթը։

Լիլիթի խոսքով՝ որոշել է գիրք գրել, քանի որ միշտ աշխատել է և որդու ծննդից հետո էլ չէր կարող ամբողջ օրը նստել տանը։

«Երբ ես սկսեցի սոցցանցերում ներառել իմ լուսնանկարները, ծանոթներս ու անծանոթները շատ բուռն էին արձագանքում, շատերը խորհուրդ էին հարցնում՝ ինչպես եմ հասել այդ արդյունքին։ Ես խորհուրդներ էի տալիս ու հասկացա, որ իմ մեթոդն աշխատում է ոչ միայն իմ, այլև ուրիշների դեպքում, եթե, իհարկե, նրանք իսկապես հետևում են կանոններին։ Ամուսինս խորհուրդ տվեց գիրք գրել և նրա շնորհիվ սկսեցի գրել այս գիրքը։ Նա շատ է աջակցել ինձ»,- ասել է Լիլիթն ու հավելել, որ թեև իր համար գիրք գրելու առիթ է հանդիսացել հղիությունից հետո նիհարելը, այն ուղղված է բոլորին։

«Սա գիրք է, առհասարակ, նիհարելու մասին, ես անդրադարձել եմ նաև հետծննդաբերական շրջանին, քանի որ հենց այդ փուլում է փոխվում կնոջ կազմվածքը։ Հատկապես Հայաստանում կանայք ամուսնությունից ու երեխա ունենալուց հետո չեն հետևում իրենց կազմվածքին։ Եթե մարդու մոտ արդեն ճարպակալում է, սա չի օգնի, սակայն  եթե նա ուղղակի ավելորդ քաշի խնդիր ունի, այս մեթոդն անպայման կօգնի։ Այն, ինչ ներկայացված է գրքում ուղղված է առողջ սնվելուն և ապրելակերպին։ Անդրադարձել եմ նաև մարզասրահ հաճախելու կարևորությանը, սակայն պետք  չէ միանգամից գնալ մարզասրահ, որովհետև քո ճարպի կվերածվի մկանի։ Սկզբում պետք է նիհարել, հետո  մարզվել։ Գրքում նաև գրել եմ, թե ինչ վարժություններ կարելի է անել տանը, որպեսզի մաշկը ձիգ լինի»,- ասել է նա՝ նշելով, որ խորհրդակցել է նաև մասնագետների հետ։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին