▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ եք սպասում եկեղեցուց, ձեր ընտրած իշխանությունն է». Միքայել Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն «Այսօր»-ի հետ զրույցում անդարադարձավ քննադատված թեմային` ինչու է եկեղեցին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրել Արցախը հանձնած իշխանություններին. «Թող գան` գլխիկոր գան, գլխիկոր գնան: Զգան, որ իրենք սպասված հյուր չեն, այլ արարողակարգային հրավերով են ընդամենն այստեղ: Իսկ եթե չգան, ավելի լավ, հանգիստ մենք մեր արարողությունը կանենք: Հաստատ նրանք Էջմիածնում ավելի լավ չեն զգա իրենց, ինչպես Նյու Յորքում` Թուրքիայի տանը»,- նշեց Աջապահյանը:

Նա նաև վերահաստատեց` այս իշխանությունը հայերի իշխանություն չէ, չարիքի իշխանությունն է:

«Ի՞նչ եք սպասում եկեղեցուց: Եկեղեցին շատ հստակ ասաց` ում ուզում եք ձայն տվեք, բացի այս չարիքի իշխանությունից: Բայց 2021-ին ժողովուրդն ընտրեց սրանց: Հիմա էլ պահանջել` եկեղեցին հրավիրում է, բա քո ընտրած իշխանությունն է, ո՞ւմ հրավիրի»,- տարակուսեց հոգևորականը:

***

«Ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, որ եկեղեցին մենակ թողեց Բագրատ Սրբազանին»,- «Այսօր»-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին հարց հղեց լրագրողը:

«Բայց եկեղեցին Բագրատ Սրբազանին չի էլ սատարել, որ մենակ թողնի: Եկեղեցին քաղաքական պրոցեսների չի մասնակցում: Հայ ժողովուրդը պիտի սատարեր Բագրատ Սրբազանին, որ այս իշխանությանը հեռացներ, սատարե՞ց, չսատարեց»,- ասաց Աջապահյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին