«ՌԴ-ի տնտեսական վիճակը պայմանավորված է արտաքին գործոններով և այն կարող է կայունանալ 2015 թվականի առաջին եռամսյակում»,-ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլ.Պուտինը՝ հավելելով, որ տնտեսական աճն ու ելքը՝ ճգնաժամից, անխուսափելի են:
Ինչ վերաբերում է արտարժույթին, ապա նրա խոսքով, այս իրավիճակը երկար չի տևի:
«Կենտրոնական բանկը կես քայլ արագ պետք է գործի և առկա քննադատությունները որոշ չափով տեղին են, բայց, պետք է նշեմ, որ ԿԲ-ն գործում է ինչպես հարկն է»,-ասաց նա:
ՌԴ նախագահը նշեց, որ վերահսկվում են բենզինի և ապրանքների գները:
Անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններին՝ Պուտինն ասաց, որ ինչ էլ որ Ռուսաստանն անում է, միշտ Արևմուտքը հակազդում է՝ ասելով.
«Ինչո՞ւ, ո՞ւմ է դա պետք»: