▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է սպասվում սեքս-սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ականներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել: Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի տարի է՝ բոլոր թափուր պաշտոնների նշանակումների եւ Հայաստանի կառավարման համակարգին առնչվող բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ՀՀԿ-ի ԳՄ նիստում: Մի խոսքով, ինչպես Խորհրդային Հայաստանի տարիներին՝ ամեն ինչ որոշում է «պարտիան»: Ի դեպ, ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո սա «պարտիականների» առաջին հանդիպումն է:

Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաեւ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը: ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներոմ նշում են, որ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել: Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, եւ նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը»: 


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին